Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.07.2019 | 00:03

Ձեռքիս սափոր, որ շատ
շուտով պիտ դատարկեմ
Արցունքներից, որ հոսեցին
այսքան տարի:
Քանզի, Տեր իմ, բավական է մեղքը զգալ.
Ժամն է արդեն այն հաղթելու…
Բանտարկյալներ ազատելու
Քո Հոգու մեջ, Քո Հոգու հետ,
Ներդաշնված` արձակելու
Մեր մեջ նիրհած
Քո ուժը ողջ,
Արձակելու աղոթքները,
Դեռ չհնչած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ